Շուկայի խայտառակ վիճակն ու Կոտոլյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ապրանքաշրջանառության և շուկայի քաոսային վիճակը, ըստ տնտեսագետների, համապատասխան մարմինների անգործության հետևանք է։ Հենց այդ մարմիններից մեկը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ղեկավարում է Արմեն Կոտոլյանը։ Հայկական շուկայի նվազ վաճառքի պատճառով և 20-30 տնտեսվարողի շնորհիվ փակվեց Wildberries-ի՝ ռուսական տարբերակով պատվերների հնարավորությունը։ Կոտոլյանը, որպես թանկարժեք իր, որի արժեքը 4 միլիոն է կամ գերազանցում է դրան, հայտարարագրել է ժամացույց, որը ժառանգություն է, իսկ արժեքը նշված չէ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 826 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 5 մլն դրամ։ Արմեն Կոտոլյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24 մլն 836 հազար դրամ։ Տարեկան եկամուտներից 13 մլն 669 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից, իսկ 612 հազարը աշխատանքի վարձատրություն է Երևանի քաղաքապետարանից, 388 հազար դրամը՝ որպես այլ եկամուտ՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, 445 հազարը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից է՝ որպես եկամտահարկի վերադարձ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմում է 9 մլն 883 հազար դրամ։ Կոտոլյանի՝ վարկի մարմանն ուղղված վճարները կազմել են 6 մլն 831 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգմանը հատկացրել է 10 մլն 200 հազար դրամ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կոտոլյանի հետ համատեղ բնակվող Ռուզաննա Կոտոլյանը հայտարարագրել է 1 հողամաս, 1 հողին ամրակցված անշարժ գույք, որոնք համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 2021 թվականին, և 1 միանձնյա սեփականությամբ բնակարան։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 297 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 3 մլն 550 հազար դրամ, որից 2 մլն 550 հազարը աշխատանքի վարձատրություն է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից (որտեղ Արմեն Կոտոլյանը նախկինում աշխատել է որպես առաջատար ինժեներ), իսկ 178 հազար դրամը Ռուսաստանից ստացված կենսաթոշակային ֆոնդն է»։ |

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
34425.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
11325.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
14125.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
29725.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
40624.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
47824.09.2026, 21:24
