«Ո՞վ է մեղավոր, որ դեռ խանութ չմտած, ուզում ենք դուրս գալ». բնակիչներ
![]() «Վայլդբերրիզ»-ը ոչնչացնում է Հայաստանի տնտեսությունը. հենց այս կարգախոսով մի խումբ տնտեսվարողներ սկսեցին իրենց բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ: «Stop Wildberries Armenia» նախաձեռնության անդամների պայքարը սկսվեց ֆեյսբուքյան հարթակից, մի խումբ տնտեսվարողներ սկսեցին ակտիվ գրառումներ անել, հետո էլ համախմբվեցին և նախաձեռնեցին բողոքի ցույցեր կառավարության շենքի մոտ։ «Այս ամենը կհանգեցնի արտագաղթի, քանի որ շատ տնտեսվարողներ մի քանի ամիս հետո արդեն խնդիրներ են ունենալու բանկերի և շատ այլ կառույցների հետ: Մեր խանութներում գիտեք՝ ինչ է կատարվում. դպրոցական իրերը չեն կարողացել վաճառել, և ներկա պահին մարդիկ ստիպված վաճառում են կա՛մ ինքնարժեքով կա՛մ այնպիսի զեղչերով, որ կարողանան գումար հավաքել ու փախնել»,- ասում է նախաձեռնության անդամ Արման Թումասյանը: Սպառողներից Մարին ավելի շատ դժգոհում է սպասարկումից, հետո նոր թանկ վաճառելուց. «Ո՞վ է մեղավոր, որ գնում են, ապրանք են բերում Թուրքիայից, Չինաստանից և մեկին տասը վաճառում, ո՞վ է մեղավոր, որ դեռ խանութ չմտած՝ ուզում ենք դուրս գալ, հոգնել ենք թե՛ իրենց սպասարկումից, թե՛ մունաթ դեմքերից, թե՛ խոսելու տոնից...»: Ներկայացնում է «Ժողովուրդ»-ը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
