Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Վրաստանի խորհրդարանում կքննարկվի նախագահի իմպիչմենթի հարցը

847
Երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2023 թ., 11:06
Վրաստանի խորհրդարանում կքննարկվի նախագահի իմպիչմենթի հարցը

Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի նիստում կքննարկի երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենթի հետ կապված սահմանադրական առաջարկի վերաբերյալ պատգամավորների ստորագրությունների իսկության հարցը, գրում է aliq.ge-ն։

Իմպիչմենթի առաջարկի հիմնավորումները նախագահի կատարած արտասահմանյան այցերն են, որոնց համար կառավարությունը համաձայնություն չի տվել Զուրաբիշվիլիին։

Նախագահի իմփիչմենթի առաջարկը որոշվել է սեպտեմբերի 1-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում։ Սահմանադրական դատարանը մեկամսյա ժամկետ ունի եզրակացությունը ներկայացնելու համար։

Դատարանի դրական եզրակացության դեպքում նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի ձայն, ինչը «Վրացական երազանքի» մեծամասնությունը չունի։