Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը». Լավրով

586
Կիրակի, 10 սեպտեմբերի, 2023 թ., 13:48
«ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը». Լավրով

ՀՀ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը «հանձնել է» Լեռնային Ղարաբաղը, իրականությանը չեն համապատասխանում, այս մասին G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ինչ-որ գործիչ, կարծես թե, խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել ասել, որ Ղարաբաղն Ադրբեջանին է տվել Ռուսաստանը։ Ավելի՝ ոչ կոռեկտ ու անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել»,- РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է Լավրովը։

«ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը». Լավրով