«Ուսումնասիրություն ենք իրականացնում». Վահան Քերոբյան
![]() Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Էկոնոմիկայի նխարար Վահան Քերոբյանն անդրադարձել է «Wildberries»-ի հետ կապված առևտրականների դժգոհություններին: Հիշեցնենք՝ վերջիններն այսօր ասել էին, որ ուսումնական տարվա մեկնարկին «Wildberries»-ից գնումների պատճառով իրենց ապրանքի 80%-ը չի վաճառվել: «Նախորդ տարի ստեղծել ենք էն բոլոր պայմանները, որ բոլորը հավասար հարկային դաշտում լինեն: Այսինքն, երբ «Wildberries»-ն ապրանք է ներմուծում կամ ՀՀ սպառողն ապրանք է գնում «Wildberries»-ից, ԱԱՀ վճարելու պարտավորությունն արդեն տեղափոխվում է Հայաստան, այսինքն՝ «Wildberries»-ը պարտավոր է վճարել ավելացված արժեքի հարկ... Այսինքն, նույնիսկ կարելի է ասել, որ «Wildberries»-ը գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում՝ վատ իմաստով, քան տեղական շրջհարկով աշխատող փոքր, միջին ձեռնարկությունները: Բնականաբար, գնային էն առավելությունը, որը կա, մենք տասնյակ տարիներով քննարկում ենք. մեծ սուպերմարկետներն ավելի էժան են ապրանքը վաճառում, քան փոքր խանութները գնում են էդ ապրանքը...»,- նշել է Քերոբյանը: Նրա խոսքով՝ իրենց դիմել են մի շարք ընկերություններ, այժմ ուսումնասիրում են ոլորտը՝ հասկանալու՝ արդյոք կա՞ մրցակցության խաթարում, թե՞ ոչ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
