Մարզպետն օր օրի հարստանում է. Դավթաշենում տուն է գնել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականին։ Ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանի աշխատելաոճի մեջ է մտնում իշխանության բերել նրանց, ում ինքը հեշտ կղեկավարի և, վարչապետ լինելուց բացի, խամաճիկի պես կպարեցնի տարբեր դերերում: Հենց այս պատճառով էլ նախկինում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոնի առաջատար մասնագետ Ղալումյանին Փաշինյանն ընտրեց՝ որպես մարզպետ։ Ղալումյանը, ըստ 2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ հողամաս և բնակարան բազմաբնակարան շենքում, որոնք եղել են նվիրատվություններ 2008 թվականին Իջևան քաղաքում։ Միանձնյա սեփականությամբ մի բնակարան էլ հայտարարագրել է 2001 թվականին, սակայն ձեռք բերման եղանակը հստակ նշված չէ։ Ղալումյանը 2010 թվականին Գանձաքարում գնել է արտադրական նշանակության շինություն՝ համատեղ սեփականությամբ։ 2022 թվականին մարզպետը բնակարան է ձեռք բերել Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում, որն արժե 18 մլն 150 հազար դրամ. բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով «Լավ-Սար» ՍՊԸ-ից։ Իսկ նախկինում ունեցած բնակարաններից մեկը վաճառել է 13 մլն 100 հազարով Ջանիկ Խառատյանին եւ Աննա Սարիբեկյանին։ 2021 թվականին նա գնել է նոր մեքենա՝ 2007 թվականի արտադրության, Mitsubishi մակնիշի։ Նրա բաժնային արժեթղթերը եւ այլ ներդրումները կազմել են 1 մլն 313 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 մլն 351 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 13 մլն 100 հազար և 15 հազար դոլար։ Մարզպետ Ղալումյանը տարեկան ստացել է 28 մլն 623 հազար դրամ եկամուտ, որից 12 մլն 879 հազարը աշխատանքի վարձատրություն է Տավուշի մարզի պետական կառավարման հիմնարկից, նա ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 606 հազար դրամ գումար՝ բնակարանի հիփոթեքը մարելու համար։ Նա վարկի մարմանն ուղղել է 2 մլն 163 հազար դրամ։ Հիշեցնենք նաեւ, որ իշխանության գալով՝ ՔՊ-ականները բացառում էին քավոր-սանիկ, խնամի-ծանոթ-բարեկամ կապով աշխատանքի ընդունումը: Անցան տարիներ,և բոլոր պաշտոններում խնամիներ են, քավոր-սանիկներ են, ինչպես Ղալումյանի դեպքում։ Հայկ Ղալումյանը, Նիկոլ Փաշինյանի հետ ունենալով քավորսանիկական կապ, դարձավ մարզպետ, իսկ եղբայրը մտավ Ազգային ժողով և դարձավ ՔՊ-ին պետք եկած ժամանակ պաշտպանող մունետիկ-պատգամավոր»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
