Արցախում գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 40,2 տոկոսով
![]() 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին Արցախի Հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 13.9 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել ՝ 16.1մլրդ դրամի պատրաստի արտադրանք, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ամփոփվելով 2023 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը։ «2022թ. հունվար-հունիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 22.8 տոկոս, ընդ որում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում՝ 1.3տոկոս, մշակող արդյունաբերությունում՝ 55.7տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 63.2տոկոս և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում՝ 96.8 տոկոս»,-իրազեկել է Մինասյանը։ Խոսելով գյուղատնտեսության ոլորտում գրանցված ցուցանիշներից՝ նա նշել է, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2023թվականի հունվար-հունիսին, փաստացի գներով, կազմել է 9.7մլրդ դրամ, որը, 2022թվականի հունվար-հունիսի համեմատությամբ, համադրելի գներով, նվազել է 40.2տոկոսով: «2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, հանրաապետությունում նվազել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը՝ 15.8 տոկոսով, այդ թվում՝ կովերինը՝ 17.3 տոկոսով, մանր եղջերավոր անասունների գլխաքանակը՝ 22.4տոկոսով, թռչուններինը՝ 36.9տոկոսով։ Խոզերի գլխաքանակն աճել է 39.2տոկոսով»,-ընդհանրացրել է ԱՎԾ նախագահը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
