Տավուշի անտառներում թաքնված, քչերին հայտնի մենաստանը. Սբ Անդրեի վանքը
![]() Տավուշի մարզի թավ անտառներում թաքնված Սբ Անդրե անունը կրող վանքին առաջին անգամ անդրադարձել է հայ պատմիչ և եկեղեցական գործիչ Կիրակոս Գանձակեցին։ Նրանից իմանում ենք, որ 1260-ական թվականներին հայ նշանավոր պատմիչ, աշխարհագիր Վարդան Արևելցին Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Ձորափոր գավառում, Կայեն բերդի մոտ կառուցում է մենաստան՝ Սբ Անդրե անվամբ, որտեղ գործում էր նաև վարդապետական դպրոց։ Ըստ ավանդության, իր հիմնաց վանքի եկեղեցու բակում էլ թաղվել է Վարդան Արևելցին։ Վարդան Արևելցին եղել է 13-րդ դարի հայ երևելիներից մեկը։ Հայտնի է որպես նշանավոր պատմագիր, մեկնիչ, աստվածաբան, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ: Դպրոցներ է հիմնել Սաղմոսավանքում, Թեղենյաց վանքում, Աղջոց վանքում, Հառիճավանքում, Խոր Վիրապում։ Խոր Վիրապում նրան աշակերտել են միջնադարյան հայ մշակույթի նշանավոր գործիչներ Գևորգ Սկևռացին, Հովհաննես Երզնկացի Պլուզը, Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Գրիգոր Բալուեցին և ուրիշներ։ ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06






