Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Երկրաշարժ Ադրբեջանում. զգացվել է նաև Արցախի Հանրապետությունում

1154
Կիրակի, 03 սեպտեմբերի, 2023 թ., 21:12
Երկրաշարժ Ադրբեջանում. զգացվել է նաև Արցախի Հանրապետությունում

Ադրբեջանի մի շարք շրջաններում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ տեղական ժամանակով ժամը 20:38-ին Աղդամի շրջանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Սաաթլի, Բեյլագան, Յարդիմլի, Գաբալայի շրջաններում և Մինգեչևիրում:

Ըստ նույն աղբյուրի, բավական ուժեղ երկրաշարժ է գրանցվել նաև Ստեփանակերտում և Արցախի մի շարք շրջաններում։