Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Բաշկիրիայում 3 տարեկան երեխան այրվել է գյուղական բաղնիքում

980
Կիրակի, 03 սեպտեմբերի, 2023 թ., 20:54
Բաշկիրիայում 3 տարեկան երեխան այրվել է գյուղական բաղնիքում

Բաշկիրիայի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ կիրակի օրը Չեկմագուշևսկի շրջանի Նովոբալտաչևո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով 3-ամյա աղջկա դի է հայտնաբերվել այրված բաղնիքում: Նախնական տվյալներով՝ առանց մեծահասակների հսկողության մնացած 2 փոքր երեխաները խաղալիս են եղել փոքր գազայրիչով, ինչի հետևանքով խոտը բռնկվել է։ Այնուհետ կրակը տարածվել է կենցաղային շինության վրա: Աղջնակի դին հայտնաբերվել է հրդեհը մարելիս: