Լայնածավալ հարձակում Ռուսաստանի շրջանների վրա
![]() Օգոստոսի 30-ի գիշերը Ռուսաստանի Պսկովի, Բրյանսկի, Օրյոլի, Կալուգայի, Ռյազանի և Մոսկվայի շրջանները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հզոր հարված է հասցվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ենթակայության Պսկովի համատեղ օդանավակայանին, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 400 կմ հեռավորության վրա։ Պայթյունները սկսվել են մոտ 23։40-ին և տևել մոտ երկու ժամ։ Պսկովի օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի հարվածից և Բրյանսկում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո Ռուսաստանի իշխանությունները որոշ ժամանակով փակել են Տուլայի և Մոսկվայի շրջանի մի մասի օդային տարածքը։ Գիշերվա ընթացքում այնտեղ երկու անգամ գործարկվել է «Կարպետ» ռեժիմը, որը հայտարարվում է, եթե երկնքում անցանկալի թռչող օբյեկտներ են նկատվում կամ նման օբյեկտների վտանգ կա։ Նաև որոշ ժամանակով փակվել են Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները։
|

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
