Ազգային ժողովն էլի կոնյակ և օղի է գնել. նախկին գործելաոճը շարունակվում է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի հուլիսի 1-ից 31-ը ՀՀ Ազգային ժողովը 2023թ. պատվիրակությունների ընդունման և արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար 3 մլն 872 հազար դրամ ընդհանուր արժողությամբ կոնյակներ է ձեռք բերել։ Գնումը դարձյալ կատարված է «Վինո Վինո» ՍՊԸ-ից։ Իսկ ապրիլին նույն կազմակերպությունից գնվել էին 10 մլն 752 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակներ։ Նույն թվականի հունիսի 1-ից 30-ը ընկած հատվածում Ազգային ժողովը նույն պատճառաբանությամբ՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության և արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար, նաեւ օղիներ էր ձեռք բերել 959 հազար 670 դրամով «Նոաս Օրչարդս Դիսթիլինգ Քոմպանի» ՍՊԸ-ից։ Այսինքն՝ այն մեղադրանքները, որոնք հնչեցվում էին նախկինների և այն կառույցների հասցեին, որոնք, իբրև, մսխում էին պետական բյուջեի գումարները, հատկանշական են նաև հիմա. նախկինից ոչնչով չտարբերվող քաղաքականությամբ պետբյուջեի միջոցները անխնա ծախսվում են»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
