Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը հայտարարություն է տարածել
![]() Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը հայտարարություն է տարածել. «Այսօր՝ օգոստոսի 25֊ին, Հայկոյի ծննդյան 50֊ամյակին նվիրված մեծ համերգն է։ «Սիմֆոնիկ Հայկո» համերգի մտահղացումը և իրականացման գաղափարը եղել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանինը։ Նրա բացակայության պայմաններում նվագախմբից աննկարագրելի ջանքեր են պահանջվում բեմ դուրս գալու ու գեղարվեստական ղեկավարի մտահաղացումը հավուր պատշաճի կյանքի կոչելու համար։ Հավատալով Սերգեյի բազմիցս հնչեցրած այնկարգախոսին, որ ոչ մի դժվարություն անհաղթահարելի չէ և անսալով մեզ փոխանցված նրա անձնական խնդրանքին՝ այսօր կփորձենք հաղթահարել այս անհաղթահարելի թվացող դժվարությունը և բեմ դուրս գալ առանց Մաեստրո Սերգեյ Սմբատյանի... Միաժամանակ, մեծ հույս ունենք Մաեստրոյին օր առաջ տեսնել նվագախմբի կողքին և վերականգնել նվագախմբի բնականոն գործունեությունը, մեկնարկել 18֊րդ համերգաշրջանը, նախատեսված փառատոններն ու հյուրախաղերը, որոնք իրականացնելն անհնար կլինի նրա բացակայությամբ։ Մեր կոչումը մեր ունկնդրին երջանիկ և երաժշտությամբ զարդարված պահեր պարգևելն է, Հայաստանի անունը համաշխարհային երաժշտարվեստի ասպարեզում բարձր պահելը»։ |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
