Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Հրաձգություն՝ Քալիֆորնիայում, կա առնվազն 5 զոհ

1067
Հինգշաբթի, 24 օգոստոսի, 2023 թ., 10:26
Հրաձգություն՝ Քալիֆորնիայում, կա առնվազն 5 զոհ

Քալիֆորնիա նահանգում տղամարդը կրակ է բացել, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս վեցը վիրավորվել է։

Միջադեպը տեղի է ունեցել Քալիֆորնիայի Տրաբուկո-Կանյոն քաղաքում՝ բայքերների համար նախատեսված բարում։

Նախկին իրավապահը վիճաբանել է կնոջ հետ, ինչի պատճառով կրակ է բացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են հարձակվողին։

Արդյունքում առնվազն հինգ մարդ զոհվել է, ևս վեցը վիրավորվել։

Ականատեսների ցուցմունքները ճշտվում են։ Նրանցից շատերը պնդում են, որ կոնֆլիկտը բռնկվել է կենցաղային հողի վրա։

Միջադեպը հետաքննվում է ՀԴԲ-ի կողմից: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաընկերությունը: