Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի էստոնական պրեմիերան կկայանա «Չտեսնված կինո» փառատոնի շրջանակում
![]() Սեպտեմբերի 7-ին, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայանալու է կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի վերջին՝ «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի էստոնական պրեմիերան՝ Տալլինի «Չտեսնված կինո» հանրահայտ կինոփառատոնի շրջանակներում: Այս մասին հայտնում են Հայաստանի Կինոգործիչների միությունից։ Այս ֆիլմի պրեմիերան ամիսներ առաջ մեծ հաջողությամբ կայացել է նաև Օդեսայի հանրահայտ կինոփառատոնի շրջանակներում, որին անդրադարձան բազմաթիվ ուկրաինացի կինոգետներ և կինոքննադատներ: Ֆիլմի մասին 120 րոպե Ֆիլմը պատմում է տաղանդավոր հայ նկարիչ Վահան Անանյանի դրամատիկ կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին: Վահանը, ծնվելով Երևանում և հիասթափվելով հայաստանյան իրականությունից (Երկրաշարժ, Պատերազմ, Խորհրդային կարգերի փլուզում), հեռանում է և ստեղծագործում Տալլինում, Կիևում և Օդեսայում: Վահանի անժամանակ հիվանդությունից և մահվանից հետո նրա աճյունը բաժանվում է երեք մասի և հուղարկավորվում Տալլինում, Օդեսայում և Երևանում, իսկ ստեղծագործական ժառանգությունը և աշակերտները մնում են հեռուներում: Ինչպես սիրում էր կրկնել Վահան Անանյանը Պարույր Սևակի խոսքերը, ...մի քիչ գինովցած... մի քիչ հուսահատ... |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
