Հունաստանի անտառային հրդեհների գոտում հայտնաբերվել է 18 մարդու դի
![]() Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհներ են մոլեգնում: Ընդհանուր առմամբ, Հունաստանում առնվազն հինգ խոշոր հրդեհի օջախ կա, որ չի վերահսկվում: Հրդեհներից մեկի գոտում հայտնաբերվել են 18 ածխացած մարմիններ։ Խոսքը, հավանաբար, անօրինական ներգաղթյալների մասին է, երեքշաբթի՝ օգոստոսի 22-ին, ERT պետական հեռուստաալիքի եթերում ասել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Յանիս Արտոպոյոսը։ «Քանի որ շրջակա տարածքներում անհայտ կորածների մասին հաղորդումներ չեն եղել, ստուգվում է տեղեկատվությունը, թե արդյոք նրանք ապօրինի մուտք գործած անձինք են», - ասել է նա։ Դիերը հայտնաբերվել են Դադիա ազգային պարկի Ավանտաս գյուղից հարավ գտնվող հեռավոր գյուղական մի խրճիթում, որտեղ օրեր շարունակ մոլեգնում են անտառային հրդեհները: Թուրքիայի հետ սահմանին գտնվող այս տարածքով է անցնում անօրինական միգրացիայի հայտնի ուղիներից մեկը։ Չի բացառվում, որ զոհերի թիվը շատ լինի: Զոհերի թիվն այս պահին հասնում է 20-ի: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
