Մոսկվայում ստորգետնյա կոյուղում շրջագայող խումբն անհետացել է հեղեղից հետո
![]() Մոսկվայում օգոստոսի 20-ին հորդառատ անձրևի ժամանակ առնվազն 5 մարդ անհետացել է ստորգետնյա կոյուղում շրջագայության ժամանակ։ Ըստ Baza-ի, շրջագայության մասնակիցների թվում են եղել Lanit PR ծառայության 47-ամյա ղեկավար Դմիտրի Մարկուշկինը, նրա 15-ամյա դուստր Ելիզավետան, նրանց 18-ամյա ազգական Գլեբ Լագաշինը և նրա ընկերուհին: Շրջայցը ղեկավարել է դիգեր-էքսկուրսավարը: Տեղատարափ անձրևից հետո խմբի հետ կապը կորել է, հարազատները դիմել են ոստիկանություն։ Այսօր արդեն Մոսկվա գետում հայտնաբերվել են երիտասարդ տղայի և աղջկա դիեր։ Shot-ն իր հերթին գրում է, որ հայտնաբերվել է երեք դի՝ տղայի և երկու աղջկա։ Baza-ն նաև հայտնում է Վառվարկայի տարածքում հայտնաբերված երրորդ դիակի մասին, սակայն նշում է, որ դեռևս հայտնի չէ, արդյոք դա այն մարդկանցից է, ով անհետացել է կոյուղու շրջագայության ժամանակ: Տեղեկություններ են տարածվում, որ շրջագայությանը կարող էր մասնակցել 20-ից ավելի մարդ (ըստ Baza-ի, շրջագայության համար գրանցվել է 24 հոգի, սակայն հայտնի չէ, թե նրանցից քանիսն են ի վերջո եկել)։ Նշվում է, որ 9 հազար ռուբլի արժողությամբ շրջայցի միջոցառումը չի անցկացվում անձրևի ժամանակ։ Թե ինչու է խախտվել այս կանոնը, դեռ հայտնի չէ։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
