Արևմուտքն առաջարկում է փոխանակում. The Wall Street Journal
![]() Արևմտյան որոշ պաշտոնյաներ Ուկրաինային առաջարկում են համաձայնվել տարածքային զիջումներին՝ պատերազմը դադարեցնելու դիմաց, սակայն դրանք չեն համապատասխանում ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի նպատակներին, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Արևմուտքի անանուն պաշտոնյաներին։ ԱՄՆ-ն և նրա հիմնական եվրոպական դաշնակիցները, ինչպիսին Գերմանիան է, ցանկանում են կանխել Ռուսաստանի հաղթանակը, սակայն վախենում են այն ծախսերից և ռիսկերից, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային բացահայտ հաղթանակի հասնելու համար, ասվում է հրատարակության մեջ: Նյութում ասվում է, որ մասնավոր զրույցներում արևմտյան շատ պաշտոնյաներ չեն հավատում, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կարող են Կիևի հայեցողությանը թողնել պատերազմի ավարտի վերջնանպատակը: Նրանք մտավախություններ ունեն, գրում է աղբյուրը, որ Ուկրաինայի «մաքսիմալիստական նպատակները» երաշխավորում են անվերջ պատերազմ, և, հետևաբար, նրանք կցանկանային առաջարկել Ուկրաինային համաձայնվել տարածքի մի մասի փաստացի կորստին՝ ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին անդամակցելու կամ երկարաժամկետ ռազմական և տնտեսական օգնության խոստման դիմաց։ Գործակալությունը բացատրում է այս մտածելակերպը՝ որպես հակամարտությունը զսպելու Արևմուտքի ցանկություն, որի «ցնցող ալիքները» զգացվում են համաշխարհային տնտեսության մեջ, ինչպես նաև անորոշություն, թե որքան ժամանակ արևմտյան ընտրողները կպահպանեն Կիևին աջակցության ներկայիս մակարդակը և անհավատություն, որ Ուկրաինան կկարողանա ամբողջությամբ դուրս մղել ռուսական զորքերը իր տարածքից: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
