Պակիստանում ահաբեկչության հետևանքով 11 մարդ է զոհվել
484
Կիրակի, 20 օգոստոսի, 2023 թ., 16:33
![]() Պակիստանի վարչապետի պաշտոնակատար Անվար-ուլ-Հակ Կաքարը հայտնել է, որ զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 11 բանվոր: Ողբերգությունը տեղի է ունեցել Խայբեր Պախտունխվա նահանգում, որը սահմանակից է Աֆղանստանին. հայտնում է «Կոմերսանտ»-ը: «Խստորեն դատապարտում եմ այս անիմաստ բռնության ակտը և համերաշխություն ցուցաբերում տուժած ընտանիքներին», - գրել է Կաքարը X-ում: Հարձակման մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Նշվում է, որ հուլիսի վերջին Խայբեր Պախտունխվա նահանգում տեղի է ունեցել վերջին տարիների ամենախոշոր ահաբեկչությունը։ Պայթյուն է որոտացել իշխող կոալիցիայի մաս կազմող Jamiat Ulema-e-Islam կուսակցության հանրահավաքում։ Ավելի քան 50 մարդ մահացել է, մոտ 200-ը՝ վիրավորվել։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
