Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Խերսոնում կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ է վնասվել

493
Կիրակի, 20 օգոստոսի, 2023 թ., 14:36
Խերսոնում կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ է վնասվել

Կիևի վերահսկողության տակ գտնվող Խերսոնում պայթյունի հետևանքով վնասվել է կարևոր ենթակառուցվածք։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի իշխանությունների կողմից նշանակված շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։
Ուկրաինական լրատվամիջոցները գրել են այն մասին, որ նախորդ գիշեր և առավոտյան Խերսոնում պայթյուններ են որոտացել։ Պրոկուդինի խոսքով՝ հարված է եղել «կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտին և գործարանի տարածքին»։

Այլ մանրամասներ չի հաղորդվում։