Չեռնիգովի հրթիռակոծության զոհերի թիվն աճել է
618
Շաբաթ, 19 օգոստոսի, 2023 թ., 17:24
![]() Ռուսական բանակն, ինչպես արդեն հայտնել ենք, հարվածել է Չեռնիգովի կենտրոնին: Ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է յոթ մարդ, հարյուրից ավելին վիրավորվել է: Այս պահին հայտնի է 110 վիրավորի մասին, գրել է Չեռնիգովի քաղաքապետի պաշտոնակատար Ալեքսանդր Լոմակոն։ Մահացածների թվում կա վեցամյա երեխա։ Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ բուժօգնության է դիմել 90 վիրավոր։ Նրանցից 10 ոստիկան է, 12-ը՝ երեխա։ «12-ամյա աղջկան շտապ ռեանիմոբիլով տեղափոխում են Կիև, երեխան ծանր վիճակում է»,- գրել է վարչության պետ Իգոր Կլիմենկոն։ Ավելի վաղ հարձակման մասին հայտնել էր Չեռնիգովի շրջանային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։ Նրա խոսքով՝ քաղաքի վրա, հավանաբար, բալիստիկ հրթիռ է արձակվել։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
