Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

11 ամսական երեխան թեյնիկի եռացրած ջուրը լցրել է գլխին ու մահացել

581
Ուրբաթ, 18 օգոստոսի, 2023 թ., 09:30
11 ամսական երեխան թեյնիկի եռացրած ջուրը լցրել է գլխին ու մահացել

Օգոստոսի 13-ին Արտաշատի բժշկական կենտրոնի ճանապարհին մահացած 11 ամսական երեխան նույն օրը թեյնիկի եռացող ջուրն է թափել իր վրա: «Առավոտ»-ի տեղեկություններով, երեխան, գտնվելով քայլասայլակի մեջ ու ծնողների հսկողությունից դուրս, մոտեցել է սեղանին, որի վրա էլեկտրական թեյնիկն է եղել միացրած՝ ջուրը եռալիս, ու քաշել է, եռացրած ջուրը լցրել գլխին, ինչի հետևանքով էլ մահացել է: Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։