Ռուսական հրթիռային հարվածներ՝ Ուկրաինայում. վնասվել են բնակելի շենքեր
502
Երեքշաբթի, 15 օգոստոսի, 2023 թ., 10:42
![]() Օգոստոսի 15-ի գիշերը պայթյուններ են որոտացել ուկրաինական Լվովում, Լուցկում և Խմելնիցկիում։ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտնել է, որ քաղաքը հարձակման է ենթարկվել ռուսական բանակի կողմից, հարվածներ են հասցվել բնակելի շենքերին, իսկ տներից մեկի վերին հարկում հրդեհ է բռնկվել։ Լվովի շրջանային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին պատմել է, որ Պատոն և Կախովսկայա փողոցների բազմաբնակարան շենքերի վրա հրթիռների բեկորներ են ընկել, կան տուժածներ, զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Լվովում հրթիռը ավերել է մանկապարտեզ: Քաղաքապետի խոսքով՝ հրթիռային հարձակման արդյունքում վնասվել է ավելի քան հարյուր շինություն, կոտրվել է ավելի քան 500 ապակի։ «Չորս մարդ բուժօգնություն է ստանում, բարեբախտաբար, զոհեր չկան»,- գրել է նա։ ![]() |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48

