Ավազե փոթորիկը Իրանում հարյուրավոր մարդու հոսպիտալացման պատճառ է դարձել
![]() Առնվազն 733 մարդ տուժել է Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգը պատած ավազե փոթորկի հետևանքով։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը: Նրա խոսքով, վերջին չորս օրվա ընթացքում Սիստանի և Բելուջիստանի հյուսիսում գտնվող բժշկական հաստատություններին է դիմել առնվազն 733 մարդ։ Նրանցից 58-ը դեռևս մասնագետների հսկողության տակ են։ Տուժածները շնչառության, ինչպես նաև սրտանոթային և տեսողական համակարգերի հետ կապված խնդիրներ ունեն, ասում են բժիշկները։ Ավելի վաղ, Fars գործակալությունը հայտնել էր, որ նահանգում քամու արագությունը հասել է 94 կմ/ժ-ի, իսկ հորիզոնական տեսանելիությունը՝ 3000 մետրի: Սիստան և Բելուջիստանի հինգ քաղաքներում փակ են բոլոր պետական հաստատությունները։ Կանխատեսվում է, որ փոթորիկը Իրանի հարավ-արևելքում կշարունակվի մինչև չորեքշաբթի: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
