Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

ՌԴ ԶՈՒ-ն կրակ է բացել Ուկրաինա մեկնող բեռնատար նավը ստուգելու համար

992
Կիրակի, 13 օգոստոսի, 2023 թ., 20:42
ՌԴ ԶՈՒ-ն կրակ է բացել Ուկրաինա մեկնող բեռնատար նավը ստուգելու համար

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ռուսական «Վասիլի Բիկով» պարեկային նավի անձնակազմը նախազգուշական կրակ է բացել՝ ստուգելու Պալաուի դրոշի տակ գտնվող չոր բեռնատար նավը, որը Սև ծովում շարժվել է դեպի ուկրաինական Իզմայիլ նավահանգիստ:

Նավի նավապետը չի արձագանքել արգելված ապրանքների հնարավոր տեղափոխումը ստուգելու համար կանգ առնելու պահանջին, ինչի պատճառով ռուս նավաստիները ավտոմատ հրազենից նախազգուշական կրակ են բացել, որպեսզի ստիպեն բեռնանավը կանգ առնել: