Ի պաշտպանություն Սերգեյ Սմբատյանի՝ ՀՀ վարչապետին է դիմել ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին
![]() Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել աշխարհահռչակ բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ «Ես Սերգեյ Սմբատյանի հետ աշխատել եմ 2010 թվականից, և շնորհիվ իմ շատ սիրելի Մաեստրոյի՝ Հայաստանը ինձ համար դարձել է երկրորդ տուն։ Ես և հայ հանդիսատեսը շատ ներդաշնակ ենք։ Մենք խոսում ենք նույն լեզվով՝ երաժշտության լեզվով՝ կատարելապես հասկանալով միմյանց։ Ես միշտ պետք է շնորհակալ լինեմ Մաեստրո Սմբատյանին՝ ինձ համար Հայաստանը, հայկական մշակույթը, հայերին բացահայտելու հնարավորության համար։ Հարգելի պարոն վարչապետ, ես տեսել եմ Մաեստրո Սմբատյանի անսահման նվիրումը Հայաստանին, հայկական մշակույթին, մարդկանց ու դասական երաժշտությանը։ Ես իմ սրտում ու հոգում մեծ դատարկություն եմ զգում, երբ մտածում եմ, որ Մաեստրոն չի կարող կյանքի կոչել իր գրանդիոզ ծրագրերը դասական երաժշտության ոլորտում։ Ես դիմում եմ Ձեզ կայացված որոշումը վերանայելու և մեր Մաեստրոյին աշխարհին ու մեզ բոլորիս վերադարձնելու խնդրանքով»,- ասված է Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի դիմումում։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
