Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2026 թ.

Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

860
Հինգշաբթի, 10 օգոստոսի, 2023 թ., 00:30
Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Օգոստոսի 9-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

«Հայաստանը միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում և խոչընդոտում խաղաղ գործընթացին»,- ասել է Բայրամովը։