Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Ռուսաստանի զորամասերից մեկում հրդեհ է բռնկվել

885
Չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2023 թ., 22:54
Ռուսաստանի զորամասերից մեկում հրդեհ է բռնկվել

Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկի զորամասում հրդեհ է բռնկվել. Այս մասին հայտնել է քաղաքային շրջանի ղեկավար Անդրեյ Զայցևը։
Նա պարզաբանել է, որ ռուսական զորամասի հագուստի պահեստում ուժեղ ծուխ է առաջացել, որից հետո՝ հրդեհ: Հրդեհը տարածվել է 300 քմ տարածքի վրա։

«Այս պահին տեղում աշխատում է հենց զորամասի հրշեջ ծառայությունը, ուղարկվել է նաև Գեորգիևսկի և Գորյաչևոդսկի հրշեջ ծառայությունների տեխնիկա»,- գրել է Զայցևը։

Զոհերի մասին տեղեկություններ չկան։