«Ռազմավարական նշանակության ճանապարհի կառուցումը ձախողվել է». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2022 թվականից սկսվել է Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ավտոճանապարհի Գանձաքար-Իծաքար հատվածի կառուցապատումը։ Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 4,5 միլիարդ դրամ։ Ռազմավարական նշանակության ունեցող ճանապարհի կառուցապատումը նախատեսված էր ավարտել 2023-ի սեպտեմբերին, սակայն շինարարական աշխատանքների քիչ մասն է արվել; Հիմա օգոստոս է, սակայն այսօր այդ ճանապարհին ասֆալտապատում չի արվել։ Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «Խաչհար» ընկերության կողմից 2022թվականին մոտ 6 կմ հատվածում արված ասֆալտապատումն իրականացվել է թույլ գրունտի վրա, որի հետևանքով ասֆալտը քանդվել է։ Այդ քանդված 6 կիլոմետրից մոտ 1,5 կիլոմետրում նորից են ասֆալտապատել։ Գանձաքար-Իծաքար 35 կիլոմետրանոց ճանապահի կեսում՝ Բերդ համայնքի տարածքում ճանապարհաշինական քիչ գործ է արվել։ Գանձաքար-Իծաքար բարեկարգ ճանապահ ունենալը կենսական անհրաժեշտություն է, Ադրբեջանի կողմից Տավուշի սահմանագոտում ռազմական գործողություններ սանձազերծելու դեպքում այդ ճանապարհի կարիքը շատ է զգացվելու»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
