Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Թեհրանում շենքեր են փլուզվել. կան զոհեր և վիրավորներ

612
Երկուշաբթի, 07 օգոստոսի, 2023 թ., 13:12
Թեհրանում շենքեր են փլուզվել. կան զոհեր և վիրավորներ

Իրանի մայրաքաղաք Թեհրանում մի քանի շենքերի փլուզման հետևանքով երեք իրանցի ոստիկան է զոհվել, ևս 11 քաղաքացի վիրավորվել է. հայտնում է Iran International-ը։

Նշվում է, որ ոստիկանությունն ապահովել է Թեհրանի հարավ-արևմուտքում ապօրինի շինությունների քանդման անվտանգությունը. առաջին շենքի քանդման ժամանակ փլուզվել են հարակից հինգ շենքերը։

Թեհրանի հրշեջ կազմակերպությունը հայտնել է, որ չորս ոստիկան, քաղաքապետարանի երկու աշխատակից, ինչպես նաև մի քանի այլ անձինք, մնացել են փլատակների տակ: Փլատակների տակից դուրս են բերվել երեք մահացածների մարմինները, այդ թվում՝ մայոր Հոսեյն Էսմայիլին և գնդապետ Յազդան Սուլեյմանաբադին: