Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

«Արևմուտք» խմբավորման ստորաբաժանումները Օլշանի շրջանում ջախջախել են Ուկրաինայի ԶՈՒ-երի վաշտը

530
Երկուշաբթի, 07 օգոստոսի, 2023 թ., 10:24
«Արևմուտք» խմբավորման ստորաբաժանումները Օլշանի շրջանում ջախջախել են Ուկրաինայի ԶՈՒ-երի վաշտը

«Արևմուտք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները Օլշանի շրջանում ջախջախել են հակառակորդի հետևակային վաշտը. «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է խմբավորման մամուլի կենտրոնի ղեկավար, գնդապետ Սերգեյ Զիբինսկին։

«Կուպյանսկի ուղղությամբ հարձակողական գործողությունների ընթացքում 6-րդ համակցված բանակի գրոհային խմբերը, տանկային կրակի, հրետանու և բանակային ավիացիայի հարվածների աջակցությամբ, Օլշանի բնակավայրում առաջ են շարժվել դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը և գրավել յոթ հենակետ, ինը դիտակետ և պարտության մատնել Ուկրաինայի զինված ուժերի վաշտին»,- ասել է սպան։