Պակիստանում գնացքի վթարի զոհերի թիվն աճել է
![]() Պակիստանում աճում է կիրակի օրը երկրի հարավում տեղի ունեցած երկաթուղային վթարի զոհերի թիվը: Արդեն հաղորդվում է 30 զոհի մասին, նախկինում հայտնել էինք 15 զոհի մասին։ Վիրավորների թիվը նույնպես 40-ից հասել է 60-ի։ Նման տվյալներ է հաղորդում Associated Press-ը։ Միաժամանակ հաղորդվում է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել, այս մասին զգուշացրել են երկրի երկաթուղային ծառայությունները։ Կիրակի օրը հաղորդվել է, որ Կարաչիից Աբոտաբադ մեկնող ճեպընթաց գնացքը վթարի է ենթարկվել Սինդում՝ Նավաբշահ քաղաքի մոտ։ Թարմացված տվյալներով՝ ռելսերից դուրս է եկել 10 վագոն։ Պակիստանի երկաթուղիների նախարար Խավաջա Սաադ Ռաֆիկը հայտարարել է, որ վթարի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը: Նա չի բացառել նաև դիվերսիաները: Վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
