Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Պակիստանում գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 15 զոհ

588
Կիրակի, 06 օգոստոսի, 2023 թ., 16:00
Պակիստանում գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 15 զոհ

Առնվազն 15 մարդ է զոհվել, 50-ը վիրավորվել Պակիստանում ուղևորատար գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, հայտնում է ТАСС-ը: Միջադեպը տեղի է ունեցել Սինդ նահանգի Նավաբշահ քաղաքի մոտ։

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները. հիվանդանոցներում արտակարգ ռեժիմ է սահմանվել։

Վթարի պատճառները պարզվում են։