Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Օդային հարձակման ահազանգ՝ Ուկրաինայում. Զապորոժիեում պայթյուններ են

575
Շաբաթ, 05 օգոստոսի, 2023 թ., 20:48
Օդային հարձակման ահազանգ՝ Ուկրաինայում. Զապորոժիեում պայթյուններ են

Գրեթե ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել թևավոր հրթիռների արձակման պատճառով, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերին։

Տեղական ժամանակով ժամը 18:11-ին Ռազմաօդային ուժերը հայտնել են հրթիռային սպառնալիքի մասին՝ Խերսոնի, Նիկոլաևի, Կիրովոգրադի շրջաններում, ապա՝ Դնեպրոպետրովսկի շրջանում։ Այնուհետև հրթիռային վտանգի տակ են հայտնվել նաև Կիևը, Ժիտոմիրը, Չեռնիգովը, Վիննիցան, Չերկասին, Կիրովոգրադը, Սումսկայա և Պոլտավայի շրջանները։