Դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել
![]() «Հետք»-ը գրում է. «Վահե Մակունցը 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին չորս ընկերությունում մասնակից է դարձել: Ընկերություններն Արմավիրի մարզում ավազի արդյունահանմամբ և վաճառքով են զբաղվում: Դրանցից մեկը՝ «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ն, մոտ 2 ամիս առաջ է ավազի արդյունահանման թույլտվություն ստացել, սակայն հունվար ամսից ժամանակ առ ժամանակ իրականացրել է ավազի ապօրինի արդյունահանում: Այդ մասին են վկայում Մեծամորի համայնքապետի հարուցած վարչական վարույթները: Սակայն, վերջին վարչական վարույթը կարճվել է, երբ ընկերության մասնակից է դարձել Վ. Մակունցը: Այդ ընկերությունները ստեղծվել են 2018թ. իշխանափոխությունից հետո: Վահե Մակունցը ոչ թե ընկերությունների հիմնադիրն է, այլ «փայ է մտել» դրանցում՝ «դուրս թողնելով» նախկին իշխանությունների հետ առնչություն ունեցող որոշ անձանց: Մակունցի բիզնես գործընկերները ևս պատահական մարդիկ չեն. նրանցից մեկը Գագիկ Ջհանգիրյանի խնամին է, մյուսը՝ նախկին առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալը: Վահե Մակունցը 2018թ.-ի իշխանափոխությունից հետո պետական տարբեր պաշտոններ զբաղեցրած Լիլիթ Մակունցի եղբայրն է: 2018-2019թթ.-ին Լիլիթ Մակունցը մշակույթի նախարար էր, 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, զբաղեցրել իշխող խմբակցության ղեկավարի պաշտոնը: 2021թ. օգոստոսին նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ 4 տարի ժամկետով: Այդ ժամանակահատվածում Վահե Մակունցը ևս պետական պաշտոններ է զբաղեցրել: Մասնավորապես, 2021թ. օգոստոսին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական: Քանի որ Ս. Պապիկյանը նույն տարվա նոյեմբերին ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար, Վահե Մակունցը կարճ ժամանակ աշխատել է փոխվարչապետ, այժմ՝ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի օգնական: Այդ պաշտոնից ազատվել է 2021թ. դեպտեմբերի 10-ին: Դրանից հետո Վ. Մակունցը տեղափոխվել է Պաշտպանության նախարարություն՝ զբաղեցնելով նախարար Պապիկյանի օգնականի պաշտոնը: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Վահե Մակունցն աշխատանքից ազատվել է 2022թ. դեկտեմբերին: Դուրս գալուց հետո՝ 2023թ. հունվարին, արդեն երկու ընկերության մասնակից է դարձել ու հետագայում ընդլայնել բիզնեսը»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
