ՌԴ ԶՈՒ-ն «Շահեդներով» հարձակվել է Կիևի և Օդեսայի վրա
![]() Օգոստոսի 2-ի գիշերը ռուսական զորքերը «Շահեդ» անօդաչու սարքերով գրոհել են Կիևը և Օդեսան։ ՀՕՊ համակարգն աշխատել է Ուկրաինայի մայրաքաղաքում և Օդեսայի մարզում։ Այս մասին հայտնում է «Նովայա Գազետա»-ն: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ քաղաքի Սոլոմյանսկի թաղամասում անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով վնասվել են ոչ բնակելի տարածքներ։ Քաղաքի ռազմական վարչակազմի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի մասերն ընկել են նաև Գոլոսեևսկի թաղամասի խաղահրապարակի վրա։ «Անօդաչու սարքերի խմբերը միաժամանակ մի քանի ուղղություններով ներխուժել են Կիև։ Այնուամենայնիվ, բոլոր օդային թիրախները՝ 10-ից ավելի անօդաչու թռչող սարքեր, ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից»,- ասել է վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
