Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ադրբեջանն Աղավնոյի մոտակայքում ձերբակալել է ՀՀ քաղաքացու

941
Երեքշաբթի, 01 օգոստոսի, 2023 թ., 20:13
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ադրբեջանն Աղավնոյի մոտակայքում ձերբակալել է ՀՀ քաղաքացու

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդմամբ՝ այսօր իրենց կողմից ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը (ծնվ. 1962 թվականին-խմբ.), ով իբրև «հայ-ադրբեջանական պետական սահմանի Լաչինի շրջանի Զաբուխ (Աղավնո) գյուղի տարածքով անցնող հատվածում խախտել է պետական սահմանը»:
Իմ տպավորությամբ Ադրբեջանն անցել է ահաբեկչության և առևանգումների անթաքույց քաղաքականության իրականացմանը: Սպասենք ՀՀ–ի ու Արցախի համապատասխան գերատեսչությունների հաղորդագրությանը»: