Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Մոսկվայի մարզում ԱԹՍ-ի հարձակում է կանխվել. ՌԴ ՊՆ

675
Ուրբաթ, 28 հուլիսի, 2023 թ., 12:00
Մոսկվայի մարզում ԱԹՍ-ի հարձակում է կանխվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Մոսկվայի մարզում հակաօդային պաշտպանության համակարգի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին:

«Այսօր առավոտյան Կիևի ռեժիմը փորձել է անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնել Մոսկվայի մարզի օբյեկտների վրա, որը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցով»,- հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը հայտնել էր խոցված անօդաչու թռչող սարքի մասին։ Նա նշել է, որ ավերածություններ կամ զոհեր չկան։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: