Ղրիմի երկնքում 11 անօդաչու թռչող սարք է խոցվել
![]() Հուլիսի 24-ի առավոտյան հակաօդային պաշտպանության ուժերը Ղրիմի երկնքում խոցել են 11 անօդաչու թռչող սարքեր. հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ «Ջանկոյսկի շրջանի զինամթերքի պահեստում հարված է եղել, անօդաչու թռչող սարքի բեկորներից վնասվել է նաև Կիրովսկի թաղամասում գտնվող առանձնատունը»,- գրել է պաշտոնյան «Թելեգրամ»-ի իր ալիքում։ Որոշում է կայացվել տարհանել մոտակա գյուղերի բնակիչներին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր չկան: Առավոտյան՝ ժամը 07:08-ն ընկած ժամանակահատվածում Ղրիմի կամրջով երթևեկությունը արգելափակվել է, ասվում է կամրջի հեռագրային ալիքում: Տեղական հեռագրային ալիքները հայտնում են նաև Կրասնոգվարդեյսկի շրջանում պայթյունների մասին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ թիրախը եղել է Վեսելոյե գյուղի օդանավակայանը։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
