Օձունի՝ 6-րդ դարով թվագրվող հուշակոթողի քանդակները մեր օրերում աստիճանաբար քայքայվում են
![]() Լոռու մարզի Օձուն գյուղում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային պատից մոտ 10 մետր հեռավորության վրա է գտնվում 6-րդ դարով թվագրվող մի հուշակոթող, որի կառուցումը նվիրված էր Հայաստանում Քրիստոնեության տարածմանն ու հաղթանակին։ Հուշակոթողը բացառիկ է նրանով, որ բարձր աստիճանների վրա բարձրացող երեք սյուները պսակող կամարների տակ կանգնեցված են երկու քանդակազարդ կոթող, որոնց վրայի պատկերները վաղմիջանդարյան հայկական քանդակագործության բացառիկ օրինակներից են։ Սյուների երկու նիստերից արևմտյանի վրա կարելի է տեսնել Քրիստոսի կյանքի ամենակարևոր տեսարանները՝ Ծնունդ, Ավետում, Մկրտություն, Համբարձում, իսկ արևելյան նիստին ներկայացված է Հայաստանում Քրիստոնեության տարածման պատմությունը։ Վերևից ներքև, փոքրիկ դրվագների մեջ քանդակված են այն կերպարների պատկերները, որոնք ուղիղ կապ ունեն Հայաստանում Քրիստոնեության տարածման գործընթացի հետ, օրինակ, Գրիգոր Լուսավորչի, Խոզակերպ Տրդատի, Ս․ Հռիփսիմե եկեղեցու և բազմաթիվ այլ սրբերի պատկերներ։ Սակայն մոտ 14 դար բացօթյա տարածքում, տարվա բոլոր եղանակներին կանգուն հուշակոթողի այս բացառիկ քանդակներն այսօր մեզ են հասել խիստ քայքայված վիճակում։ Բազմաթիվ պատկերներ անվերադարձ կորսվել են, իսկ եղածները գտնվում են շատ վատ վիճակում։ Պատկերների վատ պահպանվելուն, շերտատվելուն նպաստել են մի շարք հանգամանքներ, այդ թվում փխրուն քարը, եղանակային պայմանները, խոնավությունը և մարդկային գործոնը։ Հուշարձանի տարածքում չկան ցուցանակներ, որոնք կարգելեն այցելուներին բարձրանալ կոթողի վրա, իսկ յուրաքանչյուր փոքր հպումից, արդեն իսկ շերտատված պատկերները, կարող են թափվել։ ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06







