Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Ռուսներն Օդեսայի մարզում հացահատիկի ամբար են ոչնչացրել

886
Շաբաթ, 22 հուլիսի, 2023 թ., 17:48
Ռուսներն Օդեսայի մարզում հացահատիկի ամբար են ոչնչացրել

Օդեսայի մարզում երեկ ռուսական հրթիռները հարվածել են հացահատիկի ամբարին։ Այսօր ոչնչացված շտեմարանի լուսանկարներն է հրապարակել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

«Շչակների տակ աճեցված, հրթիռային հարվածների տակ հավաքված։ Հրեշների կողմից գետնին հավասարեցված... Բայց ուկրաինացիների կամքն անխորտակելի է: Մենք կվերակառուցենք ամեն ինչ և ամեն ինչ նորից կաճեցնենք»,- գրել է Կիպերը։