«Վարչապետ դառնալով՝ Ալեքսանյանին բարեխիղճ հարկատու համարեց». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Երևան Սիթի» սուպերմարկետներում միշտ գերաշխույժ առևտուր է կատարվում, սակայն գրեթե միշտ չեն հերիքում մետաղացանցե զամբյուղները, գնորդները զամբյուղների փոխարեն մեծ անվասայլակներ են վերցնում, կամ էլ սպասում, որ գանձարկղի մոտ գնորդներից մեկը զամբյուղը ապրանքներից դատարկի, որ իրենք դա վերցնեն։ Սուպերհարուստ, Դուբայում իր որդու հարսանիքը գերշքեղ կազմակերպած Սամվել Ալեքսանյանը մի քանի հազար դրամը խնայում է, որ իր հանրախանութում զամբյուրների պակասը լրացնի։ Ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանին զայրացնում էր այն փաստը, որ իշխանությունները ոչինչ չէին անում շաքարավազի շուկայում Սամվել Ալեքսանյանի բացահայտ մենաշնորհի դեմ: Նա հարց էր հղում ՏՄՊՊՀ այն ժամանակվա նախագահ Շաբոյանին՝ պահանջելով բացատրել, թե ինչպես է ստացվում, որ շուկայի 99 տոկոսը մեկ մարդու ձեռքում է: Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ) սպանության մեջ։ Վարչապետ դառնալով՝ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին բարեխիղճ հարկատու համարեց»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
