Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

592
Չորեքշաբթի, 19 հուլիսի, 2023 թ., 13:18
Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրագիտության ինստիտուտի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի համաձայն, ստորգետնյա ցնցումներն առաջինը գրանցվել են ժամը 02:38-ին՝ Դեդոփլիսծկղարոյի մոտ։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ։

Երկրորդ երկրաշարժը գրանցվել է ժամը 04:54-ին, էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 57 կմ հեռավորության վրա՝ Դմանիսի քաղաքի մոտ։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ, գրում է aliq.ge-ն: