Մերձդնեստրի ընդդիմության առաջնորդին մահացած են գտել
![]() Մերձդնեստրի կոմունիստական կուսակցության առաջնորդ, «Մերձդնեստրի Գերագույն խորհրդի» նախկին պատգամավոր Օլեգ Խորժանի դին հայտնաբերել են Տիրասպոլի մոտ գտնվող Սուկլեյա գյուղի առանձնատանը՝ բռնի մահվան նշաններով։ Այս մասին հուլիսի 17-ին Telegram-ում հայտնել է Պրիդնեստրովյան Մոլդովական Հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ քաղաքական գործչի դին բացված չհրկիզվող պահարանի հարևանությամբ գտնվող սենյակներից մեկում հայտնաբերել է Խորժանի կինը։ Չհրկիզվող պահարանը դատարկ է եղել։ Խորժանը 4,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2018 թվականին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Զյուգանովը պաշտպանել էր Խորժանին և ասել, որ նա բանտարկվել է «միայն այն պատճառով, որ դեմ է եղել մաֆիային»։ Մինչ Խորժանը բանտում է եղել, Մերձդնեստրում անցկացվել են «նախագահական ընտրություններ, որոնցում հաղթել է ներկայիս ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին, ով պաշտպանում է Ռուսաստանի հետ մերձեցման կուրսը։ Խորժանը, ով նույնպես հանդես էր գալիս Կրեմլի հետ մերձեցման օգտին, կոչ էր արել չճանաչել ընտրությունների արդյունքները։ Նա կալանքից ազատվել էր 2022 թվականի վերջին և հայտարարել Հանրապետության խորհրդարանի հաջորդ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
