Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Նրանք մեզ պետք չեն». Պոդոլյակը մեկնաբանել է Սիմոնյանի ու Սոբչակի դեմ մահափորձը

785
Կիրակի, 16 հուլիսի, 2023 թ., 12:18
«Նրանք մեզ պետք չեն». Պոդոլյակը մեկնաբանել է Սիմոնյանի ու Սոբչակի դեմ մահափորձը

Ուկրաինան ռուսական քարոզչական ալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ու բլոգեր Քսենյա Սոբչակի նկատմամբ մահափորձ կազմակերպելու կարիք չուներ, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ հավելելով, որ Սիմոնյանն ու Սոբչակը որևէ ազդեցություն չունեցող անձինք են. «Նրանք մեզ ընդհանրապես պետք չեն»,- նշել է ուկրաինացի պաշտոնյան:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԴԾ-ն երեկ հայտնել էր, որ Սիմոնյանի ու Սոբչակի դեմ մահափորձը նախապատրաստվել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից: