Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի մրցանակակիրները
![]() «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց արդյունքները: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացել է Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը»։ Արծաթե ծիրան ստացավ Սիման Կայատիի «Շրջմոլիկը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Զառա Դվինգերի «Փոքրիկը»։ Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացել է Աբաս Ամինիի «Անվերջ սահմանները», Արծաթե ծիրանի՝ Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Խալեդ Ժարարի «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմը։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացել է Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը»։ Այն արժանացել է նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Արծաթե ծիրան» է ստացել Արման Այվազյանի «Քարերը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Տիգրան Աղաջանյանի «Դատարկությունը»։
Փառատոնի փակմանը ցուցադրվել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
