«Դեմքը փայլեց ինչպես արեգակ, զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը». ո՞րն է Վարդավառի քրիստոնեական խորհուրդը
![]() Վարդավառի՝ իրար վրա ջուր ցողելու տոնը թեև շատերի կողմից ամենասիրվածն է, սակայն քչերը գիտեն, որ այդ տոնը ունի նաև Քրիստոնեական իր խորհուրդը։ Վարդավառի տոնը կապված է Քրիստոսի Պայծառակերպության հետ։ Պայծառակերպությունը եկեղեցու տաղավար տոներից երրորդն է, որը հայտնի է նաև Այլակերպություն անվամբ։ Քրիստոսն իր երեք աշակերտների՝ Պետրոսի, Հոկոբոսի և Հովհաննեսի հետ բարձրանում է Թաբոր լեռը, որտեղ էլ տեղի է ունենում Քրիստոսի պայծառակերպությունը։ Այս մասին իրենց պատմություններում գրել են Մատթեոս, Մարկոս և Ղուկաս ավետարանիչները։ Ավետարաններում գրված է, որ «․․․Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբայր՝ Հովհաննեսին և նրանց հանեց առանձին մի բարձր լեռ և նրանց առաջ կերպարանփոխվեց, և նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը։ Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ»։ |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12

