Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Ուկրաինական պատվիրակությունը Վիլնյուս է ժամանել երեք նպատակով». Զելենսկի

694
Չորեքշաբթի, 12 հուլիսի, 2023 թ., 13:00
«Ուկրաինական պատվիրակությունը Վիլնյուս է ժամանել երեք նպատակով». Զելենսկի

Ինչպես հայտնել էինք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վիլնյուս, որտեղ մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Լրագրողների հետ զրույցում Զելենսկին ասել է, որ ուկրաինական պատվիրակությունը Վիլնյուս է ժամանել երեք նպատակով՝ անվտանգության երաշխիքներ ստանալու, ՆԱՏՕ հրավիրվելու և զենքի։ «Ուզում եմ այս բոլոր հարցերը քննարկել գործընկերների հետ: Ուկրաինան ցանկանում է միասնական դիրքորոշման հասնել բոլորի հետ»,- ասել է նա։

Քիչ անց տեղի կունենա Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի մամուլի ասուլիսը, որին կհաջորդի խորհրդի նիստը։