«Ոռոգման սեզոնը սկսվում է, արդեն ջուր չկա». Արթուր Խաչատրյան
![]() «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Հիշեցնենք՝ առաջարկվում է Սևանա լճից ջրառի՝ 170 մլն խորանարդ մետր չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խորանարդ մետր՝ պայմանավորված եղանակային պայմաններով: «Սխալ ուղով է Կառավարությունը գնում: Նախորդ նիստում ես հարց ուղղեցի՝ ինչքա՞ն ջուր է բաց թողնվել մինչև ոռոգման սեզոնը, պատասխան չստացա, որովհետև ոռոգման սեզոնը սկսում է, արդեն ջուր չկա... Կառավարությունը որերորդ անգամ ձախողում է ջրամբարաշինությունը, էլի գալու եք, ասեք՝ բա ի՞նչ անենք, ջուր չտանք, բերք չի լինի: Սենց չի կարելի»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
