Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Նյու Յորքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա, մեկ մարդ մահացել է

1446
Կիրակի, 09 հուլիսի, 2023 թ., 11:18
Նյու Յորքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա, մեկ մարդ մահացել է

Նյու Յորքում սկուտերի 21-ամյա վարորդը կրակ է բացել անցորդների վրա, մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել, հայտնում է տեղի ոստիկանությունը:

Նշվում է, որ մահացածը 87-ամյա տղամարդ էր։
Ոստիկանության պաշտոնյանի տեղեկացմամբ, հրաձգություն իրականացնող երիտասարդին ձերբակալել են: Նրա գործողությունների շարժառիթները դեռևս անհայտ են, քննիչները ենթադրում են, որ կրակոցները պատահական են եղել։
Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։